Մայրենի՝ 18․10․2021

0

Posted by balanyanedvin | Posted in Մայրենի | Posted on 18 октября, 2021

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

մեծ ծնունդ

հավատարիմ ընկեր

հաճելի նվեր
զվարճալի օր

  1. Մեկ բառով գրիր`

 պար գալ-պարել
լաց լինել-լացել
շատ խոսող-շատախոս
աստղերով զարդարված-աստղազարդ
ձյունով պատված-ձյունապատ

  1. Ասացվածքները գտիր՝

է, ասելը, է, հեշտ, անելը, իսկ, դժվար:

Ասելը հեշտ է, իսկ անելը դժվար է։

աղվեսի, պոչ, վկան, իր, է:

Աղվեսի պոչը իր վկան է։

փոս, ուրիշի, մեջը, փորողը, համար, կընկնի, ինքը:

Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը։

  1. Ինքդ բառերը բացատրիր՝

ժամացույց- ժամ ցույց տվող
ձկնորս-ձուկ որսացող
ծիրանագույն-ծիրանի գույն ունեցող
անխիղճ-խիղճ չունեցող

  1. Գրիր հետևյալ բառերին իմաստով մոտ բառեր՝

լուսաբաց-արևածագ
խնդրել-աղաչել
ճամփա-ճանապարհ
գեղեցիկ-սիրուն
մտածել-խորհել
ուրախանալ-զվարճանալ

6.Ի՞նչ կարևոր իրադարձություն պետք է տեղի ունենար մինչ Մանչուկի գյուղ մեկնելը:

Պետք է նշվեր Մանչուկի ծննդյան տարեդարձը։

7.Մանչուկն ինչո՞ւ էր վախենում Կառլսոնին կանչել իր ծննդյան տարեդարձին՝

ա) Կառլսոնը չէր սիրում ծննդյան արարողություններ:

բ) Մայրիկը կարող էր բարկանալ կամ նման մի բան:

գ) Վախենում էր, որ Կառլսոնն իրեն վատ կպահի:

դ) Կառլսոնը նման չէր մյուսներին:

 8. Մանչուկն իր ծննդյան օրը չէր պատկերացնում՝

ա) առանց նվերների

բ) առանց Կառլսոնի

գ) առանց տորթի

դ) առանց իր սենյակում բացված սեղանի

 

9. Դուրս գրի՛ր այն նախադասությունը, որը մեզ հուշում է, թե ինչ նվեր էր Մանչուկն ամենաշատը ցանկանում ստանալ:

Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, -հառաչեց Մանչուկը։ — Բայց ուրիշ նվերներ, իհարկե, շատ կստանամ։ Ես էլ որոշել եմ ամբողջ օրը զվարճանալ և շնիկի մասին բոլորովին չմտածել։

  10. Ստեղծագործական աշխատանք

 Պատմիր ընկերոջդ մասին: Նկարագրիր և բնութագրիր նրան:

Նարեն իմ բակային ընկերներից է։ Սովորում է Նուբարյան դպրոցի 6-րդ դասարանում։ Նա բնակվում է մեր շենքի 8-րդ հարկում․ մեր հարևանն է։ Նարեն միջահասակ է, ունի սև մազեր և կապույտ աչքեր։ Նա իմ ընկերներից ավագն է։ Բակում մեր մյուս ընկերների հետ միային տարբեր խաղեր ենք խաղում՝ պահմտոցի, գործնագործ։ Նարեն բնավորությամբ ակտիվ է, բարի և ընկերասեր։

Write a comment

Перейти к верхней панели