0

Posted by balanyanedvin | Posted in Մայրենիի ստուգատես | Posted on 10 июня, 2022

կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

 

Մրջյուն

 

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

 

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

 

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

 

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

 

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

 

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

 

Իսկ զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ: Նրանք թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։

 

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

 

 

Առաջադրանք

1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:         (1 միավոր)

2. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:   (1 միավոր)

3. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:

Բանվոր մրջունները սնունդ են բերում  (1 միավոր)

4. Ընդգծի´ր սխալ պատասխանը.

· Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:  (1 միավոր)

· Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:

5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.

· զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,

· մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,

· մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,

· զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։   (1 միավոր)

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:

ոչինչ։  (1 միավոր)

7. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4։ բառ: փշուրներ, Մրջյունները, Որոշ,  ձվերն։  (0.75 միավոր)

8. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:  բռնվում,  կռվում։  (1 միավոր)

9. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ: ուժեղ, աշխատասեր են։  (1 միավոր)

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս  (0 միավոր)

8.75 միավոր

Իմ փոքրիկ ընկեր խնձորը

0

Posted by balanyanedvin | Posted in Մայրենիի ստուգատես | Posted on 8 июня, 2022

 

Մի անգամ  ես գնացել  էի խնձորի այգի՝ խնձոր հավաքելու և հանկարծ վերևից մի խնձոր ընկավ վրաս։ Ես վերցրեցի խնձորը և պարզվեց, որ այդ խնձորը  սովորական չէ, այլ  խոսող։

Նա ինձ ասաց ․

-Ես այն խնձորն եմ, որը  ընկել է  Իսահակ Նյուտոնի գլխին և օգնել  նրան բացահայտելու երկրի ձգողության ուժը։  Ես լսել էի այդ պատմությունը և շատ ուրախացա , որ ծանոթացա այդ  խնձորի հետ։  Այդ օրվանից  նա ապրում է  մեր  տանը և ամեն օր միասին նոր բացահայտումներ ենք անում։ ։

Իմ սիրելի խաղը՝ Մայնքրաֆթ։

0

Posted by balanyanedvin | Posted in Մայրենիի ստուգատես | Posted on 7 июня, 2022

Ադոլֆ Հիտլեր

0

Posted by balanyanedvin | Posted in Մայրենիի ստուգատես | Posted on 7 июня, 2022

Перейти к верхней панели